Jump to content

Մարկոս Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարկոս Աղաբեկյան
արմտ. հայ.՝ Մարկոս Աղաբէգեան
Ծնվել է1830[1][2]
Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել է1908[1][2]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունհրապարակախոս, հասարակական գործիչ, խմբագիր և մանկավարժ
Հաստատություն(ներ)Կռունկ հայոց աշխարհին[1] և Ծիլն Ավարայրի[1]
Ալմա մատերՄեսրոպյան վարժարան[1] և Սամուել-Մուրատ վարժարան (1849)[1]

Մարկոս Աղաբեկյան (1830[1][2], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1][2] - 1908[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]), հայ հրապարակագիր, պատմաբան, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել Է Զմյուռնիայում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Մեսրոպյան վարժարանում, 1843-1849 թվականներին սովորել է Փարիզի Մուրատյան վարժարանում։ 1851 թվականին Ս. Մամուրյանի հետ ծննդավայրում հիմնել է մասնավոր ուսումնարան։ 1860-1863 թվականներին Թիֆլիսում խմբագրել է «Կռունկ հայոց աշխարհին» կովկասահայ առաջին ամսագիրը[3][4][5][6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1866-1867 թվականներին Կոստանդնուպոլսում խմբագրել է «Ծիլն Ավարայրի» պարբերականը, հոդվածներ է տպագրել «Արևելյան մամուլ», «Լույս», «Բյուզսւնդիոն», «Ծաղիկ», «Լումա» հանդեսներում։ Իր հրատարակած ու խմբագրած պարբերականներում, ինչպես նաև առանձին աշխատություններում, նա արտահայտել է արևելահայ համքարությունների շահերը, պաշտպանել է 1860-ական թվականներին հայ ազատագրական շարժումները[7][8]։

Քննադատելով հայ եկեղեցու վարչական իրավունքները սահմանափակող ցարական «Պոլոժենիե»–ն՝ Աղաբեկյանը գտնում էր, որ այդ իրավունքները պետք է պաշտպանել «խաղաղ և օրինավոր» ճանապարհով։ Կողմնակից էր արևելահայ և արևմտահայ լեզուների «իրարամերձեցման» միջոցով միասնական լեզվի ստեղծմանը։ Թողել է «Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսության այժմյան վիճակի վրա» (1865), «Հայ ժողովրդի պատմություն» ծավալուն աշխատության 2 հատորներ (ձեռագիր, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) և այլն, ֆրանսերենից թարգմանել է Ֆ. Գիզոյի «Քաղաքակրթության պատմություն»-ը։

  • Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսութեան այժմեան վիճակին գրայ, 1865[9]։
  • Խնդիր կաթողիկոսութեան Ամենայն Հայոց ։ Քննութիւն 1836-ի սահմանադրութեան (Պալաժէնիայի)։ Կարգ եւ կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսական իշխանութեան։ Կ. Պօլիս ։ Տպագրութիւն Արամեան, 1865[10]։
  • Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Կ. Պոլիս։ տպ. Համբարձում Էնֆիաճյանցի, 1861[11]։
  • Մի քանի խոսք Հայաստանեայց Եկեղեցիոյ Զավակներուն ։ Քննութիւն Սահմանադրութեան
  • Գարեգին Սրուանձտեանց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Հայկական թատր.: Կ. Պօլիս։ Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, 1867[12]։
  • Թուղթ Մարկոսի Աղաբէգեան հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցու ազգայնութեան մասին առ պատուականց պատուական Տէր Ներսէս Արքեպիսկոպոս Անւոյ եւ Պատրիարք Օսմանեան հայոց։ Կ. Պոլիս։ տպ. Արամեան, 1878[13]։
  • Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով:Կ. Պոլիս։ տպ. Յ. Գ. Փալագաշեան, 1911[14]։
  • Հայ ժողովրդի պատմությիւն (երկհատոր աշխատություն, ձեռագիր, Մատենադարան)։
  • Ֆ. Ֆիզո, «Քաղաքակրթության պատմությունը» (թարգմանություն ֆրանսերենից)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Zarkfoundation - Մարկոս Աղաբեկյան». zarkfoundation.com.
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԿՌՈՒՆԿ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  6. «Համահայկական թվանշային գրադարան».
  7. «Համահայկական թվանշային գրադարան».
  8. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԾԻԼՆ ԱՒԱՐԱՅՐԻ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  9. Աղաբէգեան, Մարկոս (1865). Տեղեկագիր Ամենայն Հայոց կաթողիկոսութեան այժմեան վիճակին վրայ. Կ. Պոլիս: տպ. Արամեան.
  10. Աղաբէգեան, Մարկոս (1865). Խնդիր կաթողիկոսութեան Ամենայն Հայոց։ Քննութիւն 1836-ի սահմանադրութեան (Պալաժէնիայի)։ Կարգ եւ կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսական իշխանութեան. Կ. Պօլիս: Տպագրութիւն Արամեան.
  11. Աղաբէգեան, Մարկոս (1861). Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով. Հայկական թատրոն. Կ. Պոլիս: տպ. Համբարձում Էնֆիաճյանցի.
  12. Աղաբէգեան, Մարկոս (1867). Գարեգին Սրուանձտեանց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Հայկական թատր. Կ. Պօլիս: Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան.
  13. Աղաբէգեան, Մարկոս (1878). Թուղթ Մարկոսի Աղաբէգեան հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցու ազգայնութեան մասին առ պատուականց պատուական Տէր Ներսէս Արքեպիսկոպոս Անւոյ եւ Պատրիարք Օսմանեան հայոց. Կ. Պոլիս: տպ. Արամեան.
  14. Աղաբէգեան, Մարկոս (1911). Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով. Հայկական թատրոն (Գ. տպագր ed.). Կ. Պոլիս: տպ. Յ.Գ. Փալագաշեան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Աղաբեկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 239